Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Իշխանափոխություն են «պարտադրելու»

Իշխանափոխություն  են «պարտադրելու»
17.02.2015 | 00:34

Այս օրերին ԲՀԿ-ի «ուղեղները» իշխանափոխության հնարավոր տարբերակներ են մշակում: Պարզվում է, նրանցից շատերն աշխատում են, թերևս, ամենաանհավանական տարբերակի վրա, այն է` նախագահի ինքնակամ հրաժարականի:
Այսինքն, դարձ ի շրջանս յուր: 1998-ի փետրվարի վերջին հրաժարական տվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պարտադրված: Նույն նպատակն ունեն նաև այսօրվա ընդդիմադիրները, սակայն հաշվի չեն առնում մի շատ կարևոր հանգամանք. «հայտնի ուժերի» պարտադրանքով ինքնակամ հեռացած Տեր-Պետրոսյանն այսօր ինքն է փորձում դառնալ պարտադրող՝ չունենալով նույն այդ ուժերի անվրեպ կռվաններից և ոչ մեկը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ